ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գրական փառատոն՝ Հայաստանում

Գրական փառատոն՝ Հայաստանում
03.11.2012 | 11:54

Դեկտեմբերի 1-5-ը Հայաստանում կանցկացվի Գրական փառատոն, որն իրականացնում են՝ Ռուսաստանից` Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի ֆոնդը` «Դրուժբա նարոդով» և «Օկտյաբր» ամսագրերի հետ համատեղ, Հայաստանից՝ Գրողների միությունը և Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը:

Ծրագրի նպատակն է` հայտնաբերել նոր անուններ և դրանք հասցնել ընթերցողին, պրոպագանդել ռուս և հայ ժամանակակից գրականությունը, ամրացնել Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ ստեղծագործողների միջև կապը:
Առավել նշանակալից ստեղծագործությունները կհրատարակվեն «Երիտասարդ գրականություն» մատենաշարում, 2013-ի լավագույն ստեղծագործությունների կատալոգում, ինչպես նաև «Դրուժբա նարոդով» և «Օկտյաբր» ամսագրերում:
Փառատոնը կանցկացվի Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ